Ցուցադրական դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում

Posted by: | Posted on: Նոյեմբերի 18, 2016

Աշնանային մեղմ երաժշտության հնչյունների ներքո սկսվեց երրորդ դասարանի ցուցադրական դասը: Կատարվեց տնային աշխատանքների ստուգում: Երեխաները հրաշք տետրում հորինել էին բանաստեղծություններ, գրել էին աքրոստիկոս տերև բառի տառերով, նկարել էին տերևներ, տարվա եղանակները, տերևից պատրաստել էին ծառեր, ծաղիկներ և այլն:
Այնուհետև ուսուցչի կողմից հորինված <> փոքրիկ պատմության ընթերցումից հետո կատարվեց քննարկումներ: Աշակերտները գտան, թե ովքե՞ր էին քույրիկները, ի՞նչ էր նրանց անունները, համապատասխանեցրին նկարների հետ և փաքցրեցին գրատախտակին:
Դասը հանձնարարված էր անգիր անել: Կատարվեց դասի հարցում դասարանի բոլոր աշակերտներին, ընթացքում եղան թարմացուցիչ երեք դադարներ, որոնք նպատակաուղղված էին բուն թեմային, բայց այն կատարվում էր խաղի մրցույթի եղանակով:
Դասի ընթացքում կիրառվեց մտագրոհ և քառաբաժանում մեթոդները: Նոր նյութի անցումը կատարվեց զույգային խաղ – մրցույթի միջոցով. ով ավելի արագ կհավաքի: Հավաքվեց տերևաթափ բառը: Բառը ենթարկեցին բառակազմական վերլուծության: Նվագարկիչով լսեցին Տերևաթափ երգը և ընթացքում կատարեցին պարային շարժումներ:
Ուսուցչի կողմից ընթերցվեց նոր նյութը, քննարկվեց ուղղագրություն և բացատրություն ներկայացնող բոլոր բառերը: Դասը հանձնարավեց սովորել կարդալ և պատմել: Կրկնեցին հոմանիշ և հականիշ բառերը, օգտագործեցին ծառը: Փոխակերպումը հանձնարարվեց տնային աշխատանք:
Դասի ավարտին ուսուցիչը կարդաց իր հորինած պատմությունը և նմանատիպ աշխատանք հանձնարարվեց կատարել տետրերում: Կապ ստեղծվեց հին ու նոր դասերի միջև, ապահովելով դասի թե՛ դաստիարակչական և թե՛ միջառարկայական կապերը:

Դասվար՝ Ս. Սահակյան