Դպրոցի մասին

1913 թ.-ին Եսայի անունով վարդապետը Ս. Ստեփանոս եկեղեցում բացում է առաջին ծխական դպրոցը՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականին բացվում է նոր աշխարհիկ դպրոցը, սկզբից՝ երկդասյա, եռադասյա, յոթնամյա, 58-59 թվականից ութնամյա և 1971-72 թվականից միջնակարգ:
Դպրոցական շենքը կառուցվել է 1936-37 թվականներին կոլտնտեսության ուժերով, 1960 թվականին կառուցվեց կից մասնաշենք, իսկ 1976-ին շահագործման հանձնվեց 400 աշակերտական տեղով տիպային դպրոցական շենքը:
Մեր շրջանավարտներն հաջողությամբ են ընդունվում և ավարտում ԲՈՒՀ-երը:
1956 թվականին դպրոցն անվանակոչվել է Ե. Չարենցի անվան: Կրթության բոլոր օղակներն աշխատում են համաչափ, այդ պատճառով դպրոցը աչքի է ընկնում իր կարգապահությամբ և ուսման որակով: