Միջոցառումներ

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց, բեկանեմ շանթեր

Հիշում և պահանջում եմ. ահա միջոցառման նշանաբանը, միջոցառում, որ կատարվեց Զովաբերի Ե. Չարենցի անվան միջն. դպրոցում: Օրը նշանակալից էր բոլորիս համար: Հայի մշտարթուն ազգային ցավի ու նախնիների արյան կանչով այստեղ էին հավաքվել ուսուցիչներն ու դպրոցականները բարձրահունչ ոգեկոչելու իրենց ձայնը և՛ որպես աղոթք, և՛ որպես բողոք հղելու հանուն մարդկության խղճի ու արդարության դատաստանի: 1915 թվականին Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում գերեվարված ու խոշտանգված, կտտանքների ենթարկված 1.5 միլիոն նահատակված հայերի համար, այն հողի համար, որն այլևս չկարողացավ շնչել թափված անմեղ արյան հեղեղներից: Այսօր մեկդարյա հեռավորությունից ցավը նույնքան մեծ է, վիշտը նույնքան խոր: Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց, բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից, մենք ապավինեցինք մեր հայրենիքում, և հայրենիքը մեր մեջ չսպանվեց: Բայց այսօր համազգային, նաև համամարդկային պայքարի ոգեկոչման օրն է, և այսօրվա միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին: Միջոցառումը լեցուն էր սրտառուչ խոսքերով, երգով ու պարով: Ավարտվեց միջոցառումը, սակայն մեր հոգու կրակը չմարեց, որովհետև Ցեղասպանությունը բոլորիս մեջ է:  Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան: Մենք հավատացած ենք, որ կգա մի ժամանակաշրջան, ողջ հայությունը կընդունի դա և մեր այս փոքրիկ Հայաստանը նորից կձգվի ծովից ծով: Մենք համոզված ենք, հավատում ենք, հիշում ենք և պահանջում ենք՝ Ճանաչում:

 

 

Հրաժեշտ մանկության մոլորակին միջոցառում-քննություն Զովաբերի միջնակարգ դպրոցում

Դպրոցի կամարների տակ թևածում էր 4-րդ դասարանցիների ուրախ երգն ու խոսքը, շուրջ բոլորը պարուրելով հաճելի տրամադրություն:

Ուսուցչուհին բացման խոսքում նշեց, որ միջոցառումը համարում է մի յուրօրինակ քննություն իրենց կատարած այդ չորս տարիների աշխատանքների: Աշակերտները ավարտելով կրտսեր դպրոցը պիտի հանձնեն նաև երկու փոխադրական քննություններ, համոզված եմ, որ կարևոր քննությունը ճիշտ, խելացի, հայեցի դաստիարակված անհատի ձևավորումն է յուրաքանչյուր աշակերտի մեջ, ինչը աշակերտները ապացուցեցին միջոցառման ընթացքում: Եվ ավարտելով խոսքը պատգամեց լինել ավելի զգոն, ավելի պատրաստակամ, ընկերասեր, աշխատասեր, որ մատնացույց անեն և ասեն՝ մեր լավ ընկերը նա է, լինել բարի ու խաղաղասեր, քանզի բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունն ու բարությունն են փոխում աշխարհը: Միջոցառումը տևեց ուղիղ 1 ժամ, սակայն կարծես անցավ մեկ ակնթարթում իր մեջ ամփոփելով մի քանի փուլեր.

Սեր՝ հայրենիքի, մայրերի, դպրոցի, ուսուցիչների և առհասարակ շրջապատի նկատմամբ, իսկ իմաստության ծառը զարդարեցին իրենց համար գանձեր համարվող մի շարք բառերով. հայրենասիրություն, ընկերասիրություն, ուշիմություն, բարություն և այլն: Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Զ. Հովհաննիսյանը, որը ամփոփելով միջոցառում-քննությունը, հույս հայտնեց, որ փոխադրական քննությունները կհանձնեն նույն մակարդակով:

4-րդ դասարանի դասվար

Ս. Սահակյան

Շաբաթօրյակ

 

Եղել ենք, կանք ու կմնանք

Ապրիլ ամիսը իր հետ բերում է բազմաթիվ հուշեր ու հիշողություններ, դառնություններ ու ցավ: Յուրաքանչյուրիս պարտքն է…

Անմահացնել ապրիլյան քառօրյայում մասնակցած, նահատակված հայ քաջորդիներին, նրա՛նց, ում արյան գնով ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Զովաբերի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին հերոսապատում – միջոցառում <<Եղել ենք, կանք ու կմնանք>> վերնագրով:

Յուրաքանչյուր աշակերտի կրծքի վրա մի նահատակված հայ քաջորդու նկարով, ձեռքներին վառվող մոմեր՝ բեմ բարձրացան: Ներկայացրեցին նրանց կենսագրությունն ու ծառայության ընթացքում կատարած քաջագործությունը: Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհված տղաների հիշատակին:

Ապրիլները սև են…սակայն մահվան ու վերականդանացած ապրիլներին փոխարինում են հաղթանակների մայիսներ: Եվ այս հաղթանակների համար խոնարհվում ենք նահատակված զինվորների ծնողների առջև ու աղոթքներով բարի ծառայություն մաղթում նորակոչիկներին: Էկրանի վրա մեծադիր նկարներով ցուցադրվեցին մեր գյուղից զինակոչված բոլոր քաջ տղաների նկարները, որն ուղեկցվում է գեղեցիկ ու հայրենասիրական հնչեղությամբ երաժշտությամբ:

Աղջիկները իրենց առնական պարերով փառք ու պատիվ էին մաղթում մեր քաջարի տղաներին, որոնք ուրախություն ու խաղաղություն են բերում բոլորիս:

 

 

 

<<Սուրբ Զատիկ>> Զովաբերի միջնակարգ դպրոցում

 

 

Հանդիսավոր ղողանջեց եկեղեցու զանգերը, խորհրդավորությամբ լցրեց դահլիճը՝ զանգերի թրթռուն ու հոգեթով հնչյունների ներքո բեմը լցվեց III դասարանի աշակերտներով՝ ովքեր միմյանց ողջունելով ասացին.

  • Քրիստոս հարյավ ի մեռելոց:
  • Օրհնեալ է հարությունը Քրիստոսի:

Հնչեց տերունական աղոթքը, աշակերտները՝ որոնք հագնված էին տոնական զգեստներով, ներկայացրեցին ծիսական տոնի հետ կապված բոլոր խորհուրդները, երգեցին, պարեցին, արտասանեցին: Ազգագրական երգն ու որաժշտությունը, որ թևածում էր դպրոցի կամարների ներքո, մտնում էր յուրաքանչյուրի սիրտը և կարծես անտես ձեռքով բոլորին կանչում էր, միախառնում միջոցառման մասնակիցների հետ:

Անկյունում դրված Սուրբ Էջմիածնի մարկետի մոտ դրեցին վառվող մոմերը՝ լուսավորելով յուրաքանչյուրի ճանապարհը: Միջոցառումը համեմվում էր փոքրիկ կատակ – ներակայացումներով, որոնք առնչվում էին հենց տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Օգտվելով հենց այդ գաղափարախոսության հետ: Օգտվելով հենց այդ գաղափարախոսությունից, աշակերտները կարողացան իրենց խոսքը արդիականացնել՝ պատրաստեցին պահքին հաջորդող ճոխ սեղանը ծանրաբեռնված բազմապիսի կերակուրներով՝ ներկված հավկիթներ, ձկնեղեն, չամչով փլավ, գինի, գաթա և այլն: Նշվեց, թե յուրաքանչյուրը ինչ է խորհրդանշում:

Միջոցառումը ավարտվեց Գոռ Հարությունյանի <<Շարքային Հարությունյան>> երգով, և այն հավատով, որ հարության լույսով զորացած մեր հայրենիքում մեզ մշտապես ուղեկից կլինեն հույսը, հավատը և սերը, որ Տերը պահապան կլինի մե՛զ ու մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:

Տերն ընդ մեզ:

 

Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար

Ս. Սահակյան

 

Հայոց բանակը 25 տարեկան է

Գեղարքունիքի մարզի Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 27-ին տոն էր, տոն, որը համարվում է հայության բազմաթիվ սերունդների փայփայած երազանքների իրականացման խորհրդանիշ և դառնում հպարտության, ազգային և անձնական արժանապատվության ու հարատևության աներկբա վկայություն:
Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Այնուհետև հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված հայկական բանակին ու հայ զինվորին: Ուրախ երգն ու հայրենասիրական պարերը ցնցել էին հանդիսատեսին:
Միջոցառմանը ներկա էին Սևանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի տեղակալ պարոն Ա. Վարդերեսյանը, քառօրյա պատերազմի մասնակից, դպրոցի նախկին շրջանավարտ, արիության մեդալի արժանացած և այժմ պետական համալսարանի ուսանող Հունան Հակոբյանը, ֆիզիկական կուլտուրայի ուսանող Վահան Հայրապետյանը:
Պարոն Ա. Վարդերեսյանը իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն պարոն Զ. Հովհաննիսյանին, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ք. Պողոսյանին, զինղեկ Գ. Շահբազյանին և աշակերտներին հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար, հավելելով, որ բոլոր ձեռքբերումներին մենք հասել ենք լավագույն զավակների աննկարագրելի ջանքերի, խիզախության, անդառնալի կորուստների շնորհիվ, կորսված զինվորների կյանքերի գնով:
Այնուհետև խոսքը տրվեց Հունան Հակոբյանին: Նա իր խոսքում նշեց, որ մենք ունենք հաղթական բանակ, մի ուժ, որ պարտադրեց հակառակորդին գնալ զինադադարի, մի ուժ, որի խիզախումով այսօր հպարտանում է մի ամբողջ ազգ:
Ուրեմն՝ շնորհավոր բանակիդ օրը, քո ամենամեծ տոնը, հա՛յ ժողովուրդ:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ք. Պողոսյան